Արցախում հովհարային անջատումները նաև ջրի խնդիր են առաջացնում

Արցախի շրջաններում հովհարային անջատումների պատճառով ջրի խնդիր է հասունանում։ «Ջրամատակարարում» ՓԲԸ-ն սպասարկում է 74 գյուղ, որից 71-ում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Կան գյուղեր, որտեղ ամառային եղանակին սովորաբար ջրի խնդիր է առաջանում, քանի որ ջրի պաշարը քիչ է լինում։ Հովհարային անջատումներն ավելի են բարդացնում իրավիճակը։ Գիշի գյուղում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի խնդիր կա․ օրական երկու ժամ է ջուր լինում։ Շրջաններում խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, բայց այս դեպքում մեծ քանակի դիզվառելիք պետք կգա, հատկապես, եթե անջատումների ժամերի ավելացում լինի։

Մեկնաբանել