Թուրքիան՝ Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկեր

2012թ. հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիան շարունակել է մնալ Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Հաշվետու ժամանակահատվածում՝ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան $1 մլրդ:

Թուրքիային հաջորդում են Ադրբեջանը և Ուկրաինան՝ համապատասխանաբար $814 մլն և $480 մլն ծավալներով:

Այս տարվա 1-ին կիսամյակում Վրաստանի արտաքին ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է $6,6 մլրդ, ինչը 16%-ով գերազանցում է անցած տարվա համապատասխան ցուցանիշը: Վրաստանի տասը ամենախոշոր առևտրային գործընկերների մասնաբաժինը կազմել է 66%:

Մեկնաբանել