Սուդանները պայմանավորվել են սահմանի և նավթի շուրջ

Սուդանի և Հարավային Սուդանի իշխանությունները համաձայնության են եկել սահմանամերձ ապառազմականացված գոտու ստեղծման շուրջ, ինչը թույլ կտա վերսկսել նավթի մատակարարումները Հարավային Սուդանից հյուսիսային հարևանի տարածքով, հաղորդում է Reuters-ը։

Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում չորս օր տևած բանակցություններից հետո երկու կողմերն այսօր կստորագրեն համապատասխան տարածքային համաձայանգիրը։

Ընդ որում՝ որոշ հարցեր այդպես էլ մնացել են չլուծված, մասնավորապես՝ նավթով հարուստ Աբեյ վիճելի շրջանի պատկանելությունը։

Սուդանի և Հարավային Սուդանի միջև սահմանի մասին պայմանագրի բացակայությունը զինված դիմակայություն էր առաջացրել այս տարվա ապրիլին։

ՄԱԿ-ը երկու պետություններին սպառնացել էր պատժամիջոցների սահմանմամբ, եթե նրանք չլուծեն տարածքային վեճը։

Մեկնաբանել