Վերադարձրե՛ք Ադրբեջանի առևանգած մեր ընկերներին․ ցույց Ռուսաստանի դեսպանատան դիմաց

Օգոստոսի 29-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ ցույց էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին հետ վերադարձնել օգոստոսի 28-ին Հակարիի կամրջի ապօրինի անցակետից Ադրբեջանի առևանգած հայ երիտասարդներ Ալեն Սարգսյանին, Լևոն Գրիգորյանին և Վահե Հովսեփյանին։

Նախաձեռնության մասնակիցները նույն պահանջով Ռուսաստանի դեսպանատան մոտից շարժվեցին կառավարության շենքի մոտ։

Մեկնաբանել