ԵՄ-ն չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները

Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցչի խոսնակի հայտարարությունում։

«Միևնույն ժամանակ ԵՄ-ն հավատում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն ի վիճակի է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին։ ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- նշված է հայտարարությունում։

Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը նախագահ ընտրեց պետնախարար Սամվել Շահրամանյանին։ Արցախի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Շահրամանյանն էր։ Ըստ Արցախի Սահմանադրության՝ նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։

Մեկնաբանել