Օսկանյանի օգնականներին արգելել են ԱԺ մտցնել գործին առնչվող փաստաթղթերը

Պատգամավոր Վարդան Օսկանյանի օգնականներին արգելել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտցնել Օսկանյանի նկատմամբ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերի փաթեթը: Նրանք ԱԺ-ի նիստերի դահլիճի մուտքի մոտ են փորձել պատգամավորներին բաժանել այդ փաթեթները:

Նշենք, որ Ազգային ժողովում րոպեներ առաջ մեկնարկել է Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը:

Մեկնաբանել