Ասկերանի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

Մեկնաբանել