Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձոր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այդ մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ինքը՝ դեսպանը։

«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ՝ ՀՀ տարածքի ռազմավարական նշանակության շրջան»,- ասված է նրա գրառման մեջ։

Օրերս Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն Սենատի հանձնաժողովում կայացած 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է պաշտպանական զենքեր։

Մեկնաբանել