Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու խնդրում

Բաքուն արդյունավետ և կառուցողական է գնահատում դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանական կողմն այդ շփումները համարում է արդյունավետ և կառուցողական երկու երկրների միջև խաղաղության օրակարգն առաջ տանելու առումով», – ասել է Հաջիևը TRT World թուրքական հեռուստակայանի թղթակցին:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու խնդրում: Միաժամանակ, նա հրաժարվել է խոսել փաստաթղթի ստորագրման հնարավոր ժամկետի մասին, նշելով, որ Բաքուն և Երևանը դեռ շարունակում են բանակցությունները:

Մեկնաբանել