Համաձայն չենք լինի նրան, ինչը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը․ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումը Իրանի համար անընդունելի է։

«Մենք [Իրանը] մշտապես աջակցել ենք Հայաստանի ինքնիշխանությունը։ Համաձայն չենք լինի նրան, ինչը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը», հունվարի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Իրանի դեսպանը։

***

Նոյեմբերին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ևս Մեհդի Սոբհանին խոսել էր Հայաստանով արտատարածքային ճանապարհի մասին։ Նա նշել էր, որ միջանցք տերմինն օգտագործողների «հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան»։

«Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակից ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները: Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»,- ասել է դեսպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Մեկնաբանել