Գյումրին 2 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ից

Gyumri’s tourist influx and construction boom

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ավելի քան 2 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ Գյումրիի փողոցաշինության ու լուսավորության համակարգի արդիականացման համար։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում։

Այս գումարն ուղղվելու է Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի ամբողջ փողոցային ցանցի հիմնանորոգմանը, ինչպես նաև Անի թաղամասը քաղաքին կապող Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացմանը։

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավվել են 14,6 մլն եվրո ծավալով վարկային և 5,3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արևելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության (E5P) տարածաշրջանային հիմնադրամից:

Մեկնաբանել