Երբ ոչ պիտանի սեփականությունը արցախցիներին զրկում է բնակվարձից․ ինչ անել

Կան արցախցիներ, որոնք չեն կարողանում օգտվել բնակվարձի աջակցությունից, քանի որ Հայաստանում ունեն սեփականություն։ Չիչյանների ընտանիքը Վայոց Ձորի Մոզրով գյուղում ունի տուն, որը բնակելի չէ։ Ընտանիքը վարձով բնակվում է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում, բայց վարձի համար նախատեսված քառասուն հազարական դրամ աջակցությունից չեն կարողանում օգտվել, գույքից հրաժարվել էլ չեն կարող, քանի որ դա մեծ գումարներ է պահանջում։ ՍիվիլՆեթն այցելեց Մոզրով գյուղ և նկարահանեց այն տունը, որի պատճառով ընտանիքը զրկվում է աջակցությունից։

Մեկնաբանել