Երեք զոհ՝ մեկ ընտանիքից. Արցախի բենզինի պահեստի պայթյունից տուժած ընտանիքի պատմությունը

Արցախից տեղահանված Հարությունյանների ընտանիքում երեք զոհ կա սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից։ Բահրամի տղան՝ քսանամյա Գոռը, մի քանի ամսվա զինվորական էր։ Մեկօրյա պատերազմից նոր էր վերադարձել ու անցել բենզին գտնելու գործին, որպեսզի կարողանա ընտանիքին հանել Արցախից։ Այդտեղ էին նաև Բահրամի ու իր կնոջ եղբայրները, որոնք մահացան ավելի շուտ, իսկ Գոռը պայքարեց մոտ հիսուն օր։ Բահրամի կնոջ մյուս եղբայրը զոհվել էր 2015-ին արցախյան դիրքերից մեկում։

Մեկնաբանել