Կանցկացվեն վարժական հավաքներ, կներգրավվի 5 151 քաղաքացի

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծը ներկայացրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վարժական հավաքներին կմասնակցի մինչև 5 151 քաղաքացի, որոնցից 4 647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար նույն ժամանակահատվածում ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))։

Մեկնաբանել