Ռուս լրտեսները Թբիլիսիում «ձայնային զենք են կիրառել» ամերիկացիների դեմ

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը. Պատկերը՝ diplomacy.state.gov-ից:

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Ռուս լրտեսները ձայնային զենք են օգտագործել Թբիլիսիում ամերիկացի պաշտոնյայի կնոջ վրա հարձակվելու համար, ենթադրում է լրագրողական միջազգային հետաքննությունը:

Երկուշաբթի ռուսական The Insider լրատվական կայքը, ամերիկյան CBS հեռուստաընկերության 60 Minutes ծրագիրը և գերմանական Der Spiegel թերթը համատեղ հետաքննություն են հրապարակել՝ պնդելով, որ ապացույցներ ունեն Հավանայի համախտանիշի մասին, ինչի մասին հայտնել են ԱՄՆ և Կանադայի մի շարք դիվանագետներ, հետախուզություն սպաներ և զինվորականներ արտասահմանում։

Հավանայի համախտանիշի մասին հաղորդումներն առաջին անգամ հայտնվեցին 2017-ին, երբ ԿՀՎ-ի մի քանի գործակալ և ԱՄՆ դիվանագետներ, որոնք տեղակայված էին Կուբայում, տառապում էին «տարօրինակ հիվանդություններից», որոնց ախտանիշներ են գլխացավը, գլխապտույտը, ականջներում զնգոցը, անքնությունը և սրտխառնոցը:

Համախտանիշի առկայությունը և դրա պատճառները մնում են վիճելի։

Իրենց հետաքննության ընթացքում երեք կազմակերպությունները հարցազրույց են վերցրել ամերիկացի պաշտոնյայի կնոջից, որը 2021-ին Թբիլիսիում ենթադրաբար ձայնային կամ էներգետիկ զենքի կիրառմամբ հայտնվել է ռուսական գործակալների թիրախում:

Կինը, որին հետաքննությունը կոչում է «Ջոյ», և նրա ամուսինը՝ ԱՄՆ արդարադատության նախարարության կցորդը, Թբիլիսիում տեղակայվել էին 2020-ի սկզբին։

Ջոյը հետաքննությանն ասել է, որ ինքը «զանգի սուր ձայն» է զգացել, որը «պատուհանից մտել է [իր] ձախ ականջը», երբ ինքը լվացքատանն էր:

«Գլխումս միանգամից ճնշում և սուր ծակող գլխացավ զգացի»,- ասել է նա ՝ հավելելով, որ հետո փսխել է:

Զգալով, որ ինչ-որ բան «ոչ ճիշտ է», Ջոյը ստուգել է տան անվտանգության տեսախցիկը, որպեսզի տեսնի, թե արդյոք որևէ մեկը շենքից դուրս է: Նա տեսել է իրենց տան մոտ կայանած սև «Մերսեդես», որի կողքին կանգնած է մի տղամարդ՝ հենց լվացքասենյակի դիմաց:

«Կարծես նա աչքերը փակել էր ինձ հետ։ Նա գիտեր, թե ես ինչ եմ անում»,- հիշում է նա դեպքի մասին:

Նա ասել է, որ կարողացել է լուսանկարել տղամարդու մեքենան և պետհամարանիշը նախքան նրա գնալը:

Ջոյը մատնանշել է Ալբերտ Ավերյանովին՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության ГРУ-ի 29155 ստորաբաժանման հրամանատար Անդրեյ Ավերյանովի որդուն, որին նա տեսել է իր տնից դուրս: 29155 ստորաբաժանումը նախկինում կապված է եղել սպանությունների և դիվերսիոն գործողությունների հետ:

Հետաքննությունը փորձել է կապ հաստատել Ալբերտ Ավերյանովի հետ ենթադրյալ հարձակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն տղամարդն անմիջապես անջատել է հեռախոսը։

Հարձակումն աննկատ է մնացել

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը չի պատասխանել ենթադրյալ հարձակման վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ երկուշաբթի մամուլի ճեպազրույցում զեկույցի վերաբերյալ մեկնաբանություններին։

Պատասխանելով Վրաստանում ամերիկացիների թիրախավորման մասին հարցին՝ Միլլերը հրաժարվել է «մեկնաբանել կոնկրետ հաղորդումները», սակայն մտահոգություն է հայտնել «Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների առնչությամբ ամբողջ տարածաշրջանում»։

Միլլերը նույնպես հերքել է Հավանայի համախտանիշի առկայությունը՝ նշելով, որ «2023-ի մարտից ի վեր հետախուզական հանրության լայն եզրակացությունն այն մասին, որ հազիվ թե օտարերկրյա հակառակորդը պատասխանատու լինի առողջական այս անոմալ միջադեպերի համար»:

«Մենք կհետազոտենք ստացվող տեղեկատվությունը և գնահատականներ կտանք Պետդեպարտամենտի ներսում և հետախուզական համայնքի մեր գործընկերների հետ»,- ասել է նա:

Չնայած Հավանայի համախտանիշի վերաբերյալ Վաշինգտոնի ներկայիս գնահատականին՝ լրատվական երեք կազմակերպությունները պնդում են, որ իրենք կարողացել են տեղորոշել ГРУ 29155 միավորի հետ կապված օպերատիվ աշխատողների տեղաշարժը աշխարհի տարբեր վայրերում Հավանայի համախտանիշի մասին հաղորդված միջադեպերի պահին՝ օգտագործելով իրենց հեռախոսը և ճանապարհորդական գրառումները:

Նրանք նաև հայտնել են, որ ստորաբաժանման ավագ անդամները պարգևներ և քաղաքական առաջխաղացումներ են ստացել «ոչ մահաբեր ակուստիկ զենքի» մշակման հետ կապված աշխատանքի համար:

Մեկնաբանել