Ռունին կրկին կկրի Անգլիայի հավաքականի ավագի թևկապը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կլինի Անգլիայի հավաքականի ավագը ԱԱ 2014թ.-ի ընտրական փուլի Սան-Մարինոյի հետ խաղում:

Այսպիսով, 26-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ հավաքականի կազմում խաղադաշտ դուրս կգա ավագի թևկապով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Ռունին առաջին անգամ ավագի թևկապը ստացել է 2009թ.-ի նոյեմբերին, երբ Անգլիան ընկերական խաղում պարտվեց Բրազիլիային (0:1):

Մեկնաբանել