Դպրոցներում ահաբեկչական հարձակման մասին լուրը կեղծ է․ Պապյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը գրառում է արել՝ անդրադառնալով տելեգրամում տարածվող՝ դպրոցների վերաբերյալ կեղծ տեղեկատվությանը։

«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում:

Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար․․․

Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»,- գրել է Պապյանը։

Մեկնաբանել