Տավուշի շարժումը անհնազանդության ակցիաներ է սկսել․ կա 240 բերման ենթարկված

12:25

«Բագրատ սրբազանը բոլորին հրավիրում է սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ ժամը 13։00-ին կհայտարարվի ցուցարարների հաջորդ անելիքների մասին»,- հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»։

11:50

Ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 11։30-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիաների 240 մասնակից:

10:25

Բագրատ սրբազանը և քաղաքացիները Ռադիոտան դիմաց են։

«Բագրատ սրբազանը Ռադիոտան շենքի մուտքի մոտ փոքր ինչ հանգստանալու համար մեկ պահ դադար առավ։ Շենքն ամբողջությամբ շրջափակված է վահանակիր ոստիկաններով»,- տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

10:17

Ժամը 10։10–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաների ընթացքում փակվել հետևյալ փողոցները․

10:10

Ոստիկանությունը հաղորդում է, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 137-ի:

***

Մայիսի 27-ի առավոտյան ժամը 8։00-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ինչպես և հայտարարել էր նախօրեի հանրահավաքին, սկսել է անհնազանդության գործողություններ՝ արգելափակելով փողոցներ և մայրուղիներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

ՆԳՆ ոստիկանութունից լրատվամիջոցներին հայտնել են, որ Երևանում անհնազանդության ակցիաների 67 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։

«Ժամը 8։55–ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։

Մայիսի 26-ի հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Գալստանյանն է։

Մեկնաբանել