«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի սաները ելույթ կունենան Գերմանիայում

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի սաներն այսօր մեկնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ համերգային հյուրախաղերի. հաղորդում է «Նարեկացի» արվեստի միությունը:

Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա նրանց գլխավոր ելույթը Շտուտգարդում: Համերգն անց է կացվում Գերմանիայի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Հայ մշակույթի օրեր» ամենամյա միջոցառումների համատեքստում:

Նաև նախատեսված են համերգներ Հաննաու և Քյոլն քաղաքներում՝ համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին և 22-ին:

Մեկնաբանել