Սիրիայում զոհվել է 28 զինվոր, 5 զինյալ

Դամասկոս-Հալեպ ճանապարհին` հսկիչ-անցակետի մոտ բռնկված կռվի արդյունքում սիրիական ապստամբները սպանել են 28 զինվորի. հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով ընդդիմադիր ակտիվիստների հաղորդած տվյալներին:

Սիրիայում մարդու իրավունքների գրասենյակը (կազմակերպություն, որի կենտրոնը Մեծ Բրիտանիայում է) հաղորդել է, որ Սարաքեբ քաղաքի մոտ՝ Թուրքիայի սահմանի մոտակայքում, զինված հակամարտության ժամանակ զոհվել է 5 ապստամբ:

Ակտիվիստների տվյալներով՝ իրենք գրավել են նվազագույնը մեկ հսկիչ-անցակետ:

Սիրիայի կառավարությունն այս տեղեկատվությունը չի հաստատել: Միաժամանակ սիրիական բանակը շարունակում է օդային գրոհը Դամասկոսի արևելյան մասի և այլ տարածքների վրա:

Մեկնաբանել