Եգիպտոսում Սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է ընտրողների մեծ մասը

Իսլամիստների հաստատած Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագիծը հավաքել է անհրաժեշտ քանակությամբ ձայներ երկփուլ քվեարկության արդյունքում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մուսուլման եղբայրներ» շարժման հայտարարած նախնական տվյալներով` երկրի հիմնական օրենքի օգտին շաբաթ օրը կողմ է քվեարկել ընտրողների 71 տոկոսը: Շարժման տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի առաջարկած Սահմանադրությանը երկու փուլերի արդյունքում կողմ է քվեարկել բնակչության 64 տոկոսը, դեմ է արտահայտվել ընտրողների 36 տոկոսը:

Մուրսիի առաջարկած Սահմանադրությամբ երկրի նախագահի լիազորությունների շրջանակն անհամեմատ ընդլայնվում է:

Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 24-ին` եգիպտական բոլոր շրջաններում արդունքների ամփոփումից հետո:

Մեկնաբանել