Սաակաշվիլին Ռուսաաստանի հետ երկաթուղային կապի վերականգումը հակապետական քայլ է համարում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին հունվարի 17-ին Հայաստանում արած հայտարարությունը հակապետական է անվանել, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Իվանիշվիլիի հայտարարությունը, որը նա արել է Հայաստանում, մտահոգիչ է և անտեսում է Վրաստանի ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերը», -ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ ներկայում այդպիսի երկաթուղու անհրաժեշություն չկա, քանի որ գործում է Վրաստանը Եվրոպայի հետ կապող այլընտրանքային՝ Ախալքալք-Կարս երկաթգիծը, և այդ երթուղին մրցակցային է առաջին հերթին հենց Ռուսաստանի համար:

«Երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը պետք է լուծվի միայն Աբխազիայի ապաօկուպացման հարցի լուծումից հետո կամ դրան զուգահեռ, քանի որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի կողմից կնշանակի Աբխազիայի փաստացի ճանաչում», -ասել է Սաակաշվիլին:

Մեկնաբանել