ԱՄՆ-ը պատժել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությանը

ԱՄՆ-ը խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ։ Նոր սահմանափակումներն ուղղված են նավթի վաճառքից Իրանի եկամուտների կրճատմանը, հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր միջոցառումները կրճատւմ են երկրների ցուցակը, որոնք կարող են նավթ գնել Իրանից՝ չխախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը։ Պատժամիջոցները նաև դժվարեցնում են Թեհրանի մատչումը արտասահման նավթի վաճառքից ստացվող գումարների նկատմամբ։

Հարվածի տակ է ընկել նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը՝ IRIB-ը։ Համաձայն ԱՄՆ-ի իշխանությունների տվյալների՝ IRIB-ը զբաղվում է գրաքննությամբ և քաղբանտարկյալների՝ ճնշումների ներքո արած խոստովանությունների հեռարձակմամբ։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «քանի դեռ Իրանը չի արձագանքում միջազգային հանրության մտահոգությանը իր միջուկային ծրագրի կապակցությամբ, ԱՄՆ-ը կիրառելու է պատժամիջոցներ և խստացնելու է տնտեսական ճնշումը Իրանի վարչակարգի նկատմամբ»։

ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո միջուկային զենքի նախագծման մեջ։ Ներկայում Իրանի նկատմամբ գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցային չորս բանաձև։

Իրանը վստահեցնում է, որ միջուկային ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով։

Մեկնաբանել