«Ժողովրդավարական Հայրենիք»-ը միանում է «ժողովրդի արդարացի ցասմանը»

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը որոշել է միանալ Ծիրանագույն հեղափոխությանը. այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության քաղաքական խորհուրդը:

«Այսօր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկելով 18.02.2013թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը.

ՈՐՈՇՈՒՄ Է

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը` և իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի