Պուտինը հրահանգել է Ղրիմում ՌԴ իշխանության մարմիններ ստեղծել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մինչ մարտի…
Կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մինչ մարտի…
Կարդալ ավելինՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել…
Կարդալ ավելինՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևում Կանադայի…
Կարդալ ավելինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին ժողովրդին ուղղված ուղերձում խոսել է սահմանազատման գործընթացի կարևորության, խաղաղության և իրական ու պատմական Հայաստանների մասին։ Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօրվանից` մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է, և կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերի. ի՞նչ է կատարվում մեր երկրում, […]
Իրանի հեղափոխության առաջնորդն ու նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, որոնք վերաբերում են Իրանի արտաքին քաղաքականությանը։ Թեհրանը վստահեցնում է՝ Էբրահիմ Ռայիսիի որդեգրած քաղաքականությունում փոփոխություն չի լինի։ Credits: Ruptly
Մայիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում նշվեց «Եվրոպայի օրը»։ Այս տարի միջոցառումների մեկնարկը տրվեց «Եվրոպան մենք ենք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսով։Ներկայացվեցին Սյունիքում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցների գրանցած հաջողությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշել է գերտերությունների հակամարտության մեջ: Նա դարձել է արևմտյան ճամբարի բաստիոնը, նշում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ անթույլատրելի է գերտերությունների պատերազմում «որպես խաղադրույք դնել ազգի բախտը»:
Ապրիլի 20-ից Տավուշի մարզում և բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն […]
2024-ի մայիսին ռուս խաղաղապահները վերջնականապես լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Այս տեսանյութն անդրադառնում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու տասնամյակների ջանքերին և 2020-ի պատերազմից հետո տեղակայված խաղաղապահ առաքելության վաղաժամկետ ընդհատմանը։
Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական համեմատությունների անցկացումը հաճախ անտեղի է, չի արտահայտում ժամանակի ոգին, ասում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Ըստ նրա՝ առաջին հերթին խոսքը վերաբերում է ինքնության խնդրին, որի վերաբերյալ ընկալումները ներկայում և անցյալում շատ տարբեր են։