Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից
Հայաստանից Արցախ գնաող հիմնական գազատարի վնասման հետևանքով…
Կարդալ ավելինՀայաստանից Արցախ գնաող հիմնական գազատարի վնասման հետևանքով…
Կարդալ ավելինՇոթա Կինչա, OC Media Վրաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական…
Կարդալ ավելինՇոթա Կինչա, OC MediaՎրաստանում հակակառավարական և ուկրաինամետ…
Կարդալ ավելինՓոխգնդապետ ու բանաստեղծությունների ութ գրքի հեղինակ Նոնա…
Կարդալ ավելինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում են ՍիվիլՆեթի դիվանագիտական աղբյուրները։ Մայիսի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստական փուլում է։ Սերգեյ Լավրովը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022-ի հունիսին։ Առաջիկայում նախատեսված է նաև ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան։
Էլեն Մուրադյան Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի։ Երկրորդ նախագահի խոսքով՝ Հայաստանն այսօր ի վիճակի չէ տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ «Նախ և առաջ պետք է բանակով զբաղվել, դառնալ ավելի կազմակերպված և աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք կկոմպենսացնեն քո երկրի բացերը»,- ասել է Քոչարյանը՝ կարևորելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը։ «Այսօր մտածել, թե Եվրոպան կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է կամ մանկամտություն»,- ասել է նա՝ նշելով, որ կա երեք պետություն, որոնք հողի վրա այս տարածաշրջանում իրականում կարող են […]
Մենք սատարում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Դա կօգնի Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն՝ Աժ-ում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Կիպրոսն արդեն հիսուն տարի է կիսված է։ Երբ կա խաղաղություն՝ ցանկացած երկիր ծաղկում ու բարգավաճում է։ Կիպրոսն էլ է մի օրինակ, որ պետք է լինի խաղաղություն և անվտանգություն, և դա ցանկանում ենք նաև հայ ժողովրդին»,- ասել է Դիմիտրիուն։ Նա նաև ասել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման գործընթացին։ «Ողջունում ենք և լիակատար կաջակցենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, որովհետև Հայաստանը պատկանում է ԵՄ-ին։ Վերահաստատում եմ […]
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական քննարկումներն ապագայում կշարունակվեն երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների ձևաչափով։ «Դա լավ նորություն է։ Նման գործընթացներն ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի, ժամի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ ԱԺ նախագահի վստահեցմամբ, հայկական կողմը, և միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության պայմանագրի կնքումը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախապայմաններին, առանց որոնց կատարման Բաքուն չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ նախապայմանները չեն կարող փակուղային լինել։ «Ադրբեջանի նախապայմանները, մեր ընկալմամբ, չեն կարող և չպետք է խոչընդոտել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայկական իրավական դաշտում գորություն չունի նման խնդիր, որն […]
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի հաստատման վերաբերյալ», – ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում։ «Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը կհարթի ճանապարհը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ամփոփվել է նախարարի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը որակել է «զրոյին ձգտող հավանականություն ունեցող» նախաձեռնություն։ «48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա»,- ասել է նա մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։ Հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Արթուն ենք» շարժումը փորձում է ԱԺ-ում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և դրա համար ակնկալում է նաև «Հայաստան» խմբակցության աջակցությունը։ «Արթուն ենք» շարժման անունից Ազգային ժողովին հանձնվել են 107 պատգամավորի անունով նամակներ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնել են ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը։ Շարժման անդամները […]
Երևանի քաղաքապետարանը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին պլանավորված 25,5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է շուրջ 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3,5 մլրդ դրամի թերակատարում։ Այս մասին հայտարարվեց մայիսի 19-ի գործակարգավարական նիստի ժամանակ։ Նշվեց, որ թերակատարման հիմնական պատճառներն ուղեվարձի և շինարարական թույլտվությունների գծով եկամուտների անկումներն են։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ հանրային տրանսպորտի ոլորտում է հենց թերակատարման առյուծի բաժինը՝ 2,3 մլրդ դրամ։ Ավինյանի խոսքով՝ իրավիճակը պայմանավորված է նաև ընդդիմադիր ուժերի՝ բոյկոտի կոչերով։ «Այո, պետք է լինի տուգանք՝ տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար։ Այդպիսի համակարգ գործում է Փարիզում, Լոնդոնում և այլուր։ Բոյկոտի շղարշի տակ չվճարելը անպատասխանատվություն է»,- ընդգծեց Ավինյանը։ Քաղաքապետը նաև հայտնեց, որ ներկայում ավտոբուսների […]