Աշխարհ – CIVILNET

View the latest travel news, travel tips and world travel headlines
ԱՇԽԱՐՀ
The latest air, train and cruise travel news
Finally, a direct flight from Europe to Australia. Just 17 hours.

Travel News

We introduce you our Reendex Team! Get more information about us here!

About Us

Կարդալ աւելին

Բագրատ սրբազանը՝ երկրորդ, երրորդ նախագահների հետ իր կապի մասին

Աշխարհ – CIVILNET «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին անդրադարձավ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան), այլ երկրների (Ռուսաստան) հետ կապված լինելու պնդումներին։ «Անընդհատ ասում են՝  կապված եմ այս կամ այն անձի հետ, անընդհատ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշներն էլ փորձում են երրորդ նախագահի հետ կապել։ Ես չեմ հասկանում, էս մարդիկ այդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած, չեմ հասկանում։ Փորձում են կապել անձերի, մեծ երկրների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու […]

Ընդդիմությունը թող նախ երկխոսի հասարակության, հետո իշխանության հետ. Արուսյակ Ջուլհակյան

Աշխարհ – CIVILNET Հրապարակում հավաքելով 31 700 ցուցարարի՝ չի կարելի պահանջել երկրի վարչապետի հրաժարականը, որին ընտրել է ավելի քան 680 000 քաղաքացի, ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:  Ջուլհակյանի խոսքով՝ ընդդիմությունը թող նախ երկխոսի հասարակության, հետո իշխանության հետ: Ջուլհակյանը բողոքի գործողություններն անվանում է հեղաշրջման ձախողված փորձ:  * Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հաշվարկի՝ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հավաքված է եղել 31 700 հոգի։ Ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ այդ թիվն էապես ավելի է եղել։

ԵՄ-ն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին. Վասիլիս Մարագոս

Աշխարհ – CIVILNET Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հարաբերությունների կարգավորման գործընթացին։  Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Արմենպրես»-ը։  «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,- ասել է նա։