Լուրեր Հայաստանից | CivilNet Երկիրը հասցնես մի վիճակի, երբ սպառնալիքի ներքո իրականացվող «սահմանազատում» կոչվածը որակես ողջամիտ որոշում։ Ադրբեջանին տաս ավելին, քան նա երբևէ կարող էր երազել՝ չկարողանալով անգամ մի կամուրջ ու մի ճանապարհ պահել։ Կարևորը՝ պալատական սազանդարներին հավաքես ու հրահանգներ տաս երգը երգելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» բղավոցից ու «անջատում հանուն փրկության» կարգախոսից անցնես նշաձողի իջեցման ու փոխարենը ստանաս շրջափակում, կորսված հայրենիք ու տեղահանված ժողովուրդ․․․ իսպառ մոռանալով վերադարձի իրավունքի մասին։ Սևրի փաստաթուղթ ճոճելուց հետո Ցեղասպանության պատասխանատվությունը մեղսագրես սեփական ժողովրդին, որը «սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը քննարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հարավային Կովկասում առաքելության ավարտը, անդրադառնում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին և Արցախի էթնիկ զտմանը՝ այն անվանելով Հայոց երկրորդ ցեղասպանություն։
Լուրեր Հայաստանից | CivilNet Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից Գորիս համայնքի Վերիշեն հասած Արփինե Խաչունցը ջերմատուն է հիմնել ու զբաղվում է հողագործությամբ։ Ընտանիքը տնտեսած գումարով կիսավեր մի շինություն է ձեռք բերել։ Այն վերանորոգելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից խնդրում են հատկացված 10 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատով գումար տրամադրել։
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։
Լուրեր Հայաստանից | CivilNet Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդել է դատախազությունը։ Սիմոնյանի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել 2023-ի գարնանը։ Դատախազությունը նրան մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ։ Մասնավորապես, Հայաստանում գործող հիվանդանոցներից մեկի հիմնադիր և տնօրեն Բ.Շ.-ն (խոսքը «Մեդլայն» կլինիկայի ղեկավար Բաբկեն Շահումյանի մասին է) հիվանդանոցի աշխատակիցներից Լ.Հ-ի հետ կազմակերպել ու ղեկավարել են կորոնավիրուսի հետ կապված պատմագրերում կեղծ տեղեկությունների ներառումը։ «Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել տեղական դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ ՍիվիլՆեթն ի մի է բերել տարածաշրջանին, մասնավորապես, Հայաստանին վերաբերող Ալիևի հիմնական շեշտադրումները։
Լուրեր Հայաստանից | CivilNet Ոսկին դարձել է Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքը, որի տեսակարար կշիռն արտահանման ծավալում շարունակում է աճել. «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում էտնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը: Նրա խոսքով՝ ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում, և դա վտանգավոր է տնտեսության համար:
Լուրեր Հայաստանից | CivilNet Մի քանի օր շարունակ Կիրանցի բնակիչները փակ են պահում դեպի Ոսկեպար տանող ճանապարհը, ապրիլի 25-ին նրանք զուգահեռ տեղափոխվել էին գյուղ չհասած կամրջի մոտ։ Մտավախություն կար, որ իրականացվում են ականազերծման գործընթացներ։ Տվյալ մասում սահմանազատման հետևանքով ոչ միայն կամուրջը կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ, այլ նաև մի քանի տներ։