Ժամը 22-ի սահմաններում քաղաքացիների` ոստիկանությանը ներկայացրած պահանջները վերաճեցին բախման: Ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ և ծխասփյուռ արկեր:
Բախումներ քաղաքացիների և ոստիկանության միջև. մաս 2
Post navigation
Posted in:
Ժամը 22-ի սահմաններում քաղաքացիների` ոստիկանությանը ներկայացրած պահանջները վերաճեցին բախման: Ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ և ծխասփյուռ արկեր:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ «Մեկ ամիս հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը Բագրատ սրբազանն է»,- մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին հայտարարեց Գուրգեն Մելիքյանը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը։ «Վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր […]
Շոթա Կինչա, OC Media ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է «Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար պատասխանատուների» դեմ վիզային սահմանափակումների մասին՝ ի պատասխան Վրաստանի իշխանությունների՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի և «խաղաղ այլախոհությունը ճնշելուն ուղղված ահաբեկման արշավի և բռնության կիրառման հստակ ցուցումների»։ Հինգշաբթի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ չեն նշվում հստակ անուններ, սակայն ասվում է, որ ցուցակը ներառելու է «անձանց, որոնք պատասխանատու են Վրաստանում քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար՝ բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով»։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս չսահմանված ցուցակը կարող է ընդլայնվել՝ ներառելով «Վրաստանում 2024-ի հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ, ընթացքում և դրանից հետո» ժողովրդավարական նորմերը խախտողներին։ ԱՄՆ […]
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ 1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն 2. Դիլիջան – Իջևան Այլընտրանքային երթուղիներ՝ Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի 1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան 2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան Հայաստանի ներհանրապետական երթուղի 1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
17:30 ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն Լոռու և Տավուշի մարզերի հեղեղումների գոտում։ Ժամը 17.00-ի դրությամբ, փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Նշված մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Շտաբում ընդգրկվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Իրավիճակին ծանոթանալու համար Ալավերդի քաղաք է ժամանել ՀՀ վարչապետը։ 16:40 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետեւ «կիրականացնեն աղետի հետեւանքների […]
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ է, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր։ Իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վարձակալած տունը այսօր խուզարկել են։ ՍիվիլՆեթին այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, նաև տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փաստաթուղթ կեղծելու համար։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ մեղադրյալը խարդախությամբ հափշտակել է արդեն գոյություն չունեցող քաղաքապետարանին պատկանող 5,5 միլիոն դրամանոց Niva ավտոմեքենան։ Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ձերբակալվել է «փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար»: Խոսքը 1,9 մլն դրամ արժողությամբ Chevroley Lacetti մակնիշի ավտոմեքենայի մասին է։ Ըստ Ռուբեն […]
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի» վրա վետո է կիրառել։ Առջևում լիագումար նիստն է, որի ընթացքում կքննարկվի վետոն։ Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելիի պողոտայից ցուցարարները մայիսի 24-ին երթով շարժվեցին դեպի Ներքին գործերի նախարարություն։ Ցուցարարները պահանջում են, որ ոստիկանությունը գործի օրենքին համապատասխան, ազատ արձակի այս օրերի ընթացքում ձերբակալած համաքաղաքացիներին, դադարի անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ վիզային պատժամիջոցներ է կիրառելու այն բոլոր պատասխանատու անձանց նկատմամբ, որոնք ստվերում են ժողովրդավարությունը Վրաստանում։