Հաստատվել է կորոնավիրուսի 2 306 նոր դեպք, 10 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 306 նոր դեպք, 568 մարդ առողջացել է: Մահացել է 10 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 883 է: Դրական է կատարված թեստերի 44,4 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 70 836
Առողջացածներ – 49 787
Փաստացի բուժվողներ -19 591
Ընդհանուր թեստեր – 362 293
Մահվան ելքեր – 1131
Մահվան ելքեր այլ պատճառով –327

Մեկնաբանել