Միջուկային տերություններն արդիականացնում են զինանոցները

Եթե 2011թ. միջուկային ութ տերություններ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստնանը, Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը, ունեցել են 20530 միջուկային մարտագլխիկ, ապա 2012թ. դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 19 հազ.-ի։ Ակտիվ միջուկային մարտագլխիկների թիվը մոտ 4400 է, ընդ որում՝ դրանցից մոտ 2 հազ.-ը՝ մարտական պատրաստվածության վիճակում է։

Այդուհանդերձ, «միջուկային ակումբի» խոշոր երկրների՝ իրենց միջուկային զինանոցների կրճատումը, SIPRI-ի գնահատականներով՝ չի խոսում պետությունների՝ միջուկային զենքից լիովին հրաժարվելու մտադրության մասին։ Բանն այն է, որ զուգահեռաբար իրականացվում են միջուկային սպառազինությունների թարմացման ու արդիականացման երկարաժամկետ ծրագրեր։ «Այդպիսի ծրագրերը ցույց են տալիս, որ միջուկային զենքը նախկինի պես միջազգային կարգավիճակի ու իշխանության ցուցանիշ է»,- ասված է SIPRI-ի հետազոտությունում։

Մեկնաբանել