Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET
Շաբաթվա ֆեյքերը
ՍիվիլՆեթը սկսում է նոր ձևաչափ՝ «Շաբաթվա ֆեյքերը»։ Ամեն շաբաթ բացահայտելու ենք առավել շրջանառված կեղծ լուրերն ու պատմելու ենք ապատեղեկատվական թեզերի մասին։
-
Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու․ Բագրատ սրբազան
Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական ներկայացնելու համար։ «Ես պատրաստ եմ այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ ձևի իշխանություն չունեք»,- Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց նա։ «Այս կառավարությունը՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, ձախողել է երկրի կառավարումը։ Քանդել են ամբողջ անվտանգային համակարգը, եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, հարված են հասցրել մեր ինքնության կարևոր հիմնասյուներին, չկա այսօր Արցախ աշխարհը, ՀՀ սահմանները նայեք, քանի՞ քառակուսի կիլոմետր է նվաճված թշնամու կողմից։ Եվ այս ամենի խորապատկերի վրա, կարծում եմ սխալված չեմ […]
-
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը՝ լուսանկարներով
Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։ Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են: Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ […]
-
Բագրատ սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ
Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ։ Քիչ անց կմեկնարկի հանրահավաքը։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում երթի մասնակիցներին հազարավոր մարդիկ են դիմավորել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա երթը մեկնարկել էր Աբովյան քաղաքից՝ ժամը 11:00-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ Հանրահավաքն ուղիղ հեռարձակմամբ՝ ստորև․ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա […]
-
Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս
Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը հավելել է, որ hայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացնում է, որ հանդիպմանը հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը: «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական […]
-
ԱԱԾ-ն և ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» անդամներին հորդորում են պահպանել
Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է մայիսի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու ԱԱԾ առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։ Ոստիկանությունից էլ նշում են, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: […]
-
Աբովյանից մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Երևան
Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Աբովյանից դեպի Երևան։ Ժամը 16։00-ին նախատեսվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։ Տավուշում ընթացող սահմանազատման […]
-
Ռետրո՝ առանց Շուշի, Արցախ և ՊԲ․ Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ի
Շաբաթվա ֆեյքերը – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում այս տարի չի հիշատակել Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման մասին։ Փաշինյանը անդրադառնում է միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, դրանում հայ ժողովրդի ներդրմանը և այդ ամենը կապում է ներկայիս խաղաղության գործընթացի հետ։ «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը՝ այն հենելով […]