- Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչների փոխարեն կարող է գնել ռուսական արտադրության ինքնաթիռներ
- Օսման Քավալային ազատելու կոչերի համար Թուրքիայի ԱԳՆ է կանչվել մեկ տասնյակ դեսպան
- Թուրքիայի տնտեսական խնդիրները շարունակում են մնալ օրակարգում
-
Դեբեդ գետի վարարման հետևանքով` երեք զոհ, անհայտ կորածներ, ավերածություններ (թարմացվող)
Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով զոհվել է երեք մարդ, կան անհայտ կորածներ, ավերվել են շենքեր, կամուրջներ։ Ըստ ՆԳՆ-ի` տարհանվել է շուրջ երկու հարյուր մարդ։ ՍիվիլՆեթի թիմը աշխատել է տեղում։ Դեպքերը ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։ 20:50 ԵՐԵՔ ԶՈՀ Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ […]
-
Տավուշի շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ «Մեկ ամիս հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը Բագրատ սրբազանն է»,- մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին հայտարարեց Գուրգեն Մելիքյանը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը։ «Վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր […]
-
ԱՄՆ-ը ճամփորդական արգելք կսահմանի «ժողովրդավարությունը խաթարող» վրաստանցիների նկատմամբ
Շոթա Կինչա, OC Media ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է «Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար պատասխանատուների» դեմ վիզային սահմանափակումների մասին՝ ի պատասխան Վրաստանի իշխանությունների՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի և «խաղաղ այլախոհությունը ճնշելուն ուղղված ահաբեկման արշավի և բռնության կիրառման հստակ ցուցումների»։ Հինգշաբթի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ չեն նշվում հստակ անուններ, սակայն ասվում է, որ ցուցակը ներառելու է «անձանց, որոնք պատասխանատու են Վրաստանում քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար՝ բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով»։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս չսահմանված ցուցակը կարող է ընդլայնվել՝ ներառելով «Վրաստանում 2024-ի հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ, ընթացքում և դրանից հետո» ժողովրդավարական նորմերը խախտողներին։ ԱՄՆ […]
-
Ներկայացվել են ՀՀ-ում փակ ճանապարհները և առաջարկվող այլընտրանքային երթուղիները
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ 1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն 2. Դիլիջան – Իջևան Այլընտրանքային երթուղիներ՝ Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի 1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան 2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան Հայաստանի ներհանրապետական երթուղի 1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
-
Արցախի համայնքների ղեկավարների դեմ գործերով ՔԿ-ն նոր տվյալներ է հայտնում,
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ է, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր։ Իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վարձակալած տունը այսօր խուզարկել են։ ՍիվիլՆեթին այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, նաև տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փաստաթուղթ կեղծելու համար։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ մեղադրյալը խարդախությամբ հափշտակել է արդեն գոյություն չունեցող քաղաքապետարանին պատկանող 5,5 միլիոն դրամանոց Niva ավտոմեքենան։ Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ձերբակալվել է «փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար»: Խոսքը 1,9 մլն դրամ արժողությամբ Chevroley Lacetti մակնիշի ավտոմեքենայի մասին է։ Ըստ Ռուբեն […]