Դ7.29մլն-ի վնաս շրջակա միջավայրին և Դ700 հազարի տուգանք. ԲՆ

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.07-03.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է Դ700.0հազ. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել Դ7.29մլն ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Արարատի ՏԲ կողմից ստուգումների արդյունքում 2 տնտեսվարողի նկատմամբ հաշվարկվել է 41.78հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Շիրակի ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 53.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 278.22 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 15 գործով հաշվարկվել է 6.84 մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով հաշվարկվել է 8.74 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում հաշվարկվել է 7.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի ՏԲ կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել Դ877 հազ. գումար:

Մեկնաբանել