Հայտնի է աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ևս չորս հավաքականի անուն

Ֆրանսիան, Ավստրալիան, Արգենտինան և Լեհաստանը դուրս եկան ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ Նոյեմբերի 30-ին տեղի ունեցան C և D խմբերի վերջին տուրի հանդիպումները։

C խմբի առաջատարը Արգենտինան է՝ վաստակած 6 միավորով։ Վերջին խաղում արգենտինացիները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Լեհաստանի դարպասը։ Խմբի մյուս խաղում Մեքսիական 2:1 հաշվով հաղթեց Սաուդիան Արաբիային։ Այս խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները։

Ֆրանսիան թեև 1:0 հաշվով պարտվեց Թունիսին, բայց D խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ Երկրորդը Ավստրալիան է, որը կարողացավ որոշիչ խաղում նվազագույն հաշվով առավելության հասնել Դանիայի ընտրանու նկատմամբ։

Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակչում կմրցի Ավստրալիայի, իսկ Ֆրանսիան` Լեհաստանի հետ։

Մեկնաբանել