Ֆրանսիան մեղմում է քաղաքականությունը միգրանտ գնչուների նկատմամբ

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են մեղմել սահմանափակումները, որոնք առկա են Բուլղարիայից ու Ռումինիայից գնչուներին աշխատանքի ընդունելիս, հաղորդում է BBC-ն։

Երկրի վարչապետ Ժան Մարկ Էրոյի գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընդարձակվելու է ոլորտների թիվը, որոնցում կկարողանան աշխատել այդ միգրանտները։

Բացի այդ՝ ծրագրվում է վերացնել հարկերը, որոնք պետք է վճարեն գնչուներին աշխատանքի ընդունող ձեռնարկությունները։

Նախքան այս միջոցառումների ընդունումը Ֆրանսիայի կառավարությունն արժանացել էր քննադատության ալիքի գնչուների ճամբարները լիկվիդացնելու համար, որի հետևանքով շատ մարդիկ մնացել էին անապաստան։ Այս ծրագիրը սկսվել էր Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում։

Մեկնաբանել