Ո՞րն է գիտության և կեղծ գիտության տարբերությունը

Molecule model on periodic table of the elements

Եկեք հարցնենք` ինչպե՞ս են աշխատում գիտնականները: Նրանք գործածում են գիտական մեթոդը: Դա նշանակում է հետևյալը.

  • ձևավորել հիպոթեզ/տեսություն,
  • հավաքել տվյալներ,
  • ստուգել տեսությունը`
    • եթե այն համապատասխանում է տվայլներին, ապա ժամանակավորապես դիտարկել որպես ընդունելի,
    • եթե այն չի համապատասխանում տվյալներին, ապա կա՛մ մերժել տեսությունը, կա՛մ էլ փոփոխել այնպես, որ համապատասխանի տվյալներին:

Սա ճշմարիտ է և՛ ճշգրիտ, և՛ ոչ ճշգրիտ (հասարակագիտական, պատմագիտական և այլ) գիտությունների համար: Օրինակներ՝ ֆիզիկոսը փորձում է իմանալ ճշմարտությունը էլեմենտար մասնիկների փոխազդեցությունների մասին; պատմաբանը փորձում է հասկանալ ճշմարտությունը կոնկրետ պատմական իարդարձության մասին: Հաճելի, թե տհաճ, կարևոր չէ: Կարևոր է միայն, որ դա ճշմարտությունն է:

Անգլերեն սա համառոտ անվանում են` fit your theory to data: Տեսությունդ համաձայնեցրու տվյալներին, որովհետև տվյալներն են պարունակում ճշմարտությունը:

Կեղծ-գիտությունը աշխատում է ուղիղ հակառակ ձևով.

– ընդունել ինչ-որ հիպոթեզ/տեսություն որպես բացարձակ ճշմարտություն,

– միայն դիտարկել այն տվյալները, որոնք համապատասանում են ի սկզբանե քո ընդունած «ճշմարտությանը»։

Երբ կեղծ-գիտնականը հանդիպում է տվյալների, որոնք ակնհայտորեն հակասում են իր «տեսությանը», ապա նա մի քանի բան է անում՝ որտեղ կարելի է, անտեսում է այդ տվյալները; երբ իրեն առերեսում են այդ տվյալներին, նա պնդում է, որ դրանք «կեղծ» են կամ էլ «բացառություններ» են:

Սրան ասում են` fit data to theory: Տվյալները հարմարեցնել «տեսությանը»:

Իսկական գիտնականի նպատակը ճշմարտությունն է:

Կեղծ գիտնականի նպատակը իր դավանած «ճշմարտությունը» ամեն գնով «ապացուցելն» է:

Կեղծ գիտնականն ընդամենը խարդախ է, որը գիտական ատրիբուտների շղարշի տակ փորձում է առաջ տանել իր «ճշմարտությունը»: Ուրիշ բառ չկա այս երևույթը նկարագրելու համար: Եվ, ցավոք, Հայաստանում որոշ պատմաբաններ և հասարակագետներ (բայց ո՛չ բոլորը, սա պետք է ընդգծել) զբաղվում են ահա այսպիսի կեղծ գիտությամբ: Նրանք ընդունում են ինչ-որ դոգմա, և իրենց գործունեությունը նվիրում այդ դոգման «ապացուցելու» աշխատանքին: Իսկ թե ինչու են ընտրում այդ ճանապարհը, դա արդեն ինքնըստինքյան շատ հետաքրքիր (իրական) հասարակագիտական ուսումնասիրության թեմա է:

Մեկնաբանել