Վենեսուելայում կրակել են ընդդիմադիր առաջնորդների վրա

Վենեսուելայում նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ կրակել են ընդդիմության երկու առաջնորդների վրա, հաղորդում է NEWSru.com-ը: Զոհվածներից մեկը Գիսոն Վալերոն է, որը ներկայացնում է «Արդարադատությունը ամեն ինչից վեր է» կուսակցությունը, մյուսը Օմար Ֆեռնանդեսն է՝ անկախ քաղաքական գործիչ: Ականատեսների խոսքով՝ քաղաքական գործիչների վրան կրակել են բեռնատարից, որը պատկանում էր վենեսուելական նավթագազային PDVSA ընկերությանը:

Զանգվածային լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը հաստատել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հակառակորդ, ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը:

Վենեսուելայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այդ լուրը:

Մեկ շաբաթ հետո՝ հոկտեմբերի 7-ին, Վենեսուելայում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Երկրի առաջնորդի տեղի համար կպայքարեն յոթ թեկնածու, սակայն հիմնական թեկնածուներն են գործող նախագահ Ուգո Չավեսը և ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու Էնրիկե Կապրիլեսը: Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ Չավեսի օգտին պատրաստ է քվեարկել բնակչության 48%-ը, իսկ Կապրիլեսի օգտին՝ 32%-ը:

Մեկնաբանել