Չեմ հիշում հավաքականի այնպիսի մի խաղ, որում Մեսսին վատ հանդես եկած լինի. Սաբելյա

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում այսօր Չիլիի հավաքականի հետ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին հանդիսանում է թիմի առաջատարը:

«Չեմ հիշում հավաքականի այնպիսի մի խաղ, որում Մեսսին վատ հանդես եկած լինի: Կարծում եմ` նման բան չի կարող լինել: Թիմին հեշտ է տրամադրել յուրաքանչյւուր խաղին. միայն հարկավոր է խաղադաշտ դուրս բերել Մեսսիին և ամեն բան իր հունով կընթանա», – Սաբելյայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մեկնաբանել