1news.az – Ադրբեջանում «հավաքվելը» կթանկանա:
trend.az – Comedy.AZ-ը կրկին բեմ է վերադառնում:
bizzone.info – Զբոսաշրջությունը 5-աստղանի հյուրանոցներով չի զարգանում:
contact.az – Ադրբեջանը կկրկնապատկել է Թուրքիա արտահանվող գազի ծավալները:
newsgeorgia.ru – Հոկտեմբերի 24-ին վրացական երկաթուղին «կկանգնի»:
-
Տավուշի շարժումը կառավարական ամառանոցի մոտ պահանջեց Փաշինյանի հրաժարականը
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում մեծ հավաք գումարվեց, որի ընթացքում հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցներին Բագրատ սրբազանը առաջնորդեց դեպի կառավարական ամառանոց, որտեղ ակնկալում էր հանդիպել վարչապտ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս չարձագանքեց։ Վաղը՝ մայիսի 27-ի առավոտյան ժամը 08։00-ից, շարժումը նախատեսում է խաղաղ անհնազանդության գործողություններ Երևանում։ Շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
-
Չպարզված հանգամանքներում զոհվել է զինծառայող Արարատ Արամի Արոյանը
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը․ հայտնում է պաշտպանության նախարարությունը։ «Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:
-
Դեբեդ գետի վարարման հետևանքով` երեք զոհ, անհայտ կորածներ, ավերածություններ (թարմացվող)
Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով զոհվել է երեք մարդ, կան անհայտ կորածներ, ավերվել են շենքեր, կամուրջներ։ Ըստ ՆԳՆ-ի` տարհանվել է շուրջ երկու հարյուր մարդ։ ՍիվիլՆեթի թիմը աշխատել է տեղում։ Դեպքերը ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։ 20:50 ԵՐԵՔ ԶՈՀ Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ […]
-
Տավուշի շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ «Մեկ ամիս հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը Բագրատ սրբազանն է»,- մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին հայտարարեց Գուրգեն Մելիքյանը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը։ «Վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր […]
-
ԱՄՆ-ը ճամփորդական արգելք կսահմանի «ժողովրդավարությունը խաթարող» վրաստանցիների նկատմամբ
Շոթա Կինչա, OC Media ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է «Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար պատասխանատուների» դեմ վիզային սահմանափակումների մասին՝ ի պատասխան Վրաստանի իշխանությունների՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի և «խաղաղ այլախոհությունը ճնշելուն ուղղված ահաբեկման արշավի և բռնության կիրառման հստակ ցուցումների»։ Հինգշաբթի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ չեն նշվում հստակ անուններ, սակայն ասվում է, որ ցուցակը ներառելու է «անձանց, որոնք պատասխանատու են Վրաստանում քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար՝ բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով»։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս չսահմանված ցուցակը կարող է ընդլայնվել՝ ներառելով «Վրաստանում 2024-ի հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ, ընթացքում և դրանից հետո» ժողովրդավարական նորմերը խախտողներին։ ԱՄՆ […]