Յուրա Մովսիսյանից շատ բան է կախված Կրասնոդարում. Դեմենկո

Այսօր կայանալիք Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի «Կրասնոդար» – «Դինամո» հանդիպումից առաջ մոսկովյան ակումբի նախկին կիսապաշտպան Մաքսիմ Դեմենկոն R-Sport-ին տված հարցազրույցում կարևորել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի դերը կրասնոդարյան թիմում:

««Կրասնոդարում» շատ բան է կախված Յուրա Մովսիսյանից: Յուրան չմասնակցեց «Կուբանի» դեմ վերջին հանդիպմանը, և թիմը դժվարանում էր որևէ բան ցուցադրել: Նա «Կրասնոդարի» բացահայտ առաջատարն է: Նա գերազանց մեկնարկային արագություն ունի և կարողանում է ազատ տարածություններ ստեղծել կիսապաշտպանների համար»,- ասել է Մաքսիմ Դեմենկոն:

Մեկնաբանել