ԱՄՆ տնտեսության փուչիկն առաջիկա տարիներին կպայթի. փորձագետ

ԱՄՆ տնտեսությունը Դաշնային պահուստային համակարգի գումարներով «փչած» փուչիկ է, որը առաջիկա մի քանի տարվա ընթացքում կպայթի: Այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարման ընթացքում Կսռավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար, հանրապետական նախկին կոնգրեսական Դեյվիդ Սթոքմանը ամերիկյան New York Times պարբերականում տպագրած իր հոդվածում:

Նրա կարծիքով՝ ԴՊՀ քանակական մեղմացման քաղաքականությունը վարկային ճգնաժամի պատճառ է դառնում, որի հետևաքնով բորսաները «խեղդվում» են կանխիկ գումարից, մինչդեռ տնտեսության հիմնական հատվածը՝ Ուոլ սթրիթը շարունակում է թույլ մնալ:

«Երբ փուչիկը պայթի, փրկության որևէ նոր փուլ, ինչպես 2008թ., չի իրականցվի: Դրա փոխարեն ԱՄՆ կանցնի խնայողության քաղաքականության, որը արդյունքներ չի ապահովի՝ հագեցնելով քաղաքական կոնֆլիկտի, ինչը, իր հերթին, տնտեսական աճի ներկայիս բոլոր մնացորդները «կթաղի»»:

Ի դեպ՝ 66-ամյա Սթոքմանի նոր գիրքը՝«Մեծ ձևախեղում. կապիտալիզմի կոռուպցիան ԱՄՆ-ում», ԱՄՆ-ու վաճառքի է հանվել ապրիլի 2-ին:

Մեկնաբանել