Ռաուլի հերթական տիտղոսը. Ռեալի լեգենդը՝ Կատարի չեմպիոն

7 տարվա ընդմիջումից հետո «Ալ-Սադը» նվաճել է Կատարի չեմպիոնական տիտղոսը։

Ընթացիկ մրցաշրջանի սկզբից այդ ակումբի գույները պաշտպանում էր Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, ով այս առաջնությունում դարձել է 9 գոլի հեղինակ։

Հավելենք, որ սա Ռաուլի կարիերայում 7-րդ չեմպիոնական տիտղոսն էր. ավելի վաղ նա 6 անգամ դարձել էր Իսպանիայի չեմպիոն։

Մեկնաբանել