Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթից առաջ երիտասարդները միասին Տերունական աղոթքն ասացին, այրեցին Թուրքիայի դրոշը և այդ կրակից վառեցին իրենց ջահերը: Երթը կընթանա Բաղրամյան-Օրբելի-Կիևյան փողոցներով:
Երիտասարդները ծածանում են հայոց եռագույնը, երգում են ռազմահայրենասիրական երգեր:
Նշենք նաև, որ 1999 թվականից անցկացվող ջահերով երթին այս տարի միացել են մի շարք քաղաքների երիտասարդներ, այնտեղ այս պահին անցկացվում են հիշատակի արարողություններ-քայլերթեր: