Ստորագրվել է ԱՊՀ ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը

Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրի ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:

Քննարկվել են համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որից հետո ստորագրվել են ԱՊՀ համագործակցության տարբեր համաձայնագրեր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են մինչև 2020թ. ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2012թ. իրականացված միջոցառումները:

Ստորագրվել են ԱՊՀ երկրների միջև ԱՊՀ ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտներում ԱՊՀ երկրների գործողությունների համակարգման, ինչպես նաև բնապահպանության ու պաշտոնական վիճակագրության բնագավառներում համագործակցության համաձայնագրեր և այլ փաստաթղթեր:

Ռուսաստանի Դաշնության առաջարկով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2013թ. նոյեմբերի 20-ին` Ռուսաստանում:

Մեկնաբանել