Հյուպատոսական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև

Երևանում հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների և մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների և կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր և ձեռք բերվել պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը 2014թ. Թեհրանում:

Մեկնաբանել