Քրգործ` Սպիտակի քաղաքապետի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով

Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ. տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Մասնավորապես` Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:

Մեկնաբանել