Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին արտահերթ նիստ է գումարել:
Ինչպես հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստում ուժը կորցրած է ճանաչվել թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:
Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինքնաբացարկի մասին այլ դիմումներ առկա չեն:
ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն` թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 19-ը` ժամը 18:00-ը: