ՀՀ օմբուդսմենի գրասենյակին շնորհվել է A դասի կարգավիճակ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնում է Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը A դասի բարձրագույն կարգավիճակ է շնորհել ՀՀ ՄԻՊ գրասենյակին:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է A դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետևել և ուսումնասիրել է Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքները, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին:

A դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն oմբուդսմենի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Նման կարգավիճակ ստացած Օմբուդսմենները հնարավորություն են ստանում առավել արդյունավետորեն հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպությունում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև կարողանում են բարձրաձայնել և ներկայացնել մարդու իրավունքներին վերաբերող հիմնահարցեր միջազգային ամենաբարձր ամբիոններից»:

Մեկնաբանել