Զանգվածային անկարգություններ Մոսկվայում

Մոսկվայի հարավային շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում: Հինգշաբթի քաղաքի հարավային «Բիրյուլեվո» թաղամասում սպանվել է 25-ամյա մի մոսկվացի երիտասարդ՝ Եգոր Շերբակով անունով: Ականատեսների վկայությամբ, Շերբակովին սպանել է ոչ սլավոնական արտաքին ունեցող մեկը, հավանաբար՝ կովկասյան ծագման, հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստատեսությունը:

Կիրակի ազգայնականներից և ֆուտբոլային ֆանատներից բաղկացած ավելի քան 1000-հոգանոց ամբոխը հարձակվել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի վրա, ջարդել ապակիները, փորձել հրդեհել շենքը:

Ոստիկանությունը շուրջ 200 հոգու ձերբակալել է:

«Դոժդ» հեռուստատեսության հաղորդմամբ՝ Շերբակովին սպանել են, երբ վերջինս ընկերուհու հետ տուն գնալիս է եղել:

Մոսկվայի քաղաքապետարանը շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Բողոքողները ՕՄՈՆ-ի դեմ բարիկադներ են կառուցում, հաղորդում է «Դոժդ»-ը:

Photo: tvrain.ru

Մեկնաբանել